Կարծում եք միայն շենքի արտաքին տե՞սքն է զարմացնում և հիացնում։ Առաջարկում ենք տեղափոխվել շենքի ներս և տեսնել, թե ինչ է Ձեզ սպասվում։ Համալիրի շքամուտքերը ձևավորվել և նախագծվել են անկրկնելի ճաշակով՝ կրկին զուգակցելով դասականը և մոդեռնը։ Շքամուտքն ընդարձակ է և լուսավոր, նրբաճաշակ և հարուստայն ամբողջովին պատված է հնդկական թանկարժեք կանաչ մարմարով, իսկ պատերը սպիտակ տրավերտինով և այլ բնական քարերով։ Ժամանակակից դիզայնի լավագույն լուծումներով կահավորված նախասրահում Դուք կհանդիպեք ընդունարանի բարյացակամ աշխատակցուհուն, ով 24 ժամ շարունակ սպասարկելու է համալիրի բնակիչների տարաբնույթ պահանջները՝ դառնալով Ձեր հոգատար ընտանիքի մի մասնիկը։ Ընդունարանում տեղակայված են բազմոցներ, սեղաններ և այլ կահավորանք Ձեր և Ձեր հյուրերի սպասելաժամանակը հետաքրքիր և արագանցիկ դարձնելու համար։ Մոտենալով վերելակների սրահին՝ Դուք կտեսնեք աշխարահռչակ WITTUR ընկերության կողմից արտադրած W LINE մոդելի վերելակները։ Այս ընկերությունը հիմնադրվել է 1968թԳերմանիայի Մյունխեն քաղաքում, և այսօր հանդիսանում է տեխնոլոգիապես ամենազարգացած ընկերություններից մեկն իր ոլորտում՝ գրանցելով 500-ից ավելի հեղինակային իրավունքներ և պատենդներ WITTUR։ Դուք հավանաբար լսել եք բազմաթիվ այլ վերելակ արտադրող ընկերությունների անուններ, բայց այս անվանումը հասանելի է միայն լավագույն բնակելի շենքերին։ W LINE մոդելի վերելակները պատրաստված են հատուկ նրբագեղությամբ։ Դրանք ընդարձակ են, անաղմուկ, արագ, հուսալի և հարմարավետ։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի վերելակում անցկացրած վայրկյանները Ձեզ համար լինեն իրապես հաճելի։
Կապվենք Ձեզ Հետ

    պահանջել ZOOM զանգ

      Մեծ Ձեռքբերումների Ժամանակն է

      Բացահայտիր մեզ հետ

      Տիգրան Մեծ Համալիրը

      Կապ մեզ հետ

      Մենք վաճառում ենք բնակարաններն առանց միջնորդի, քանի որ շատ ենք արժեվորում ուղիղ և թափանցիկ հաղորդակցությունը հաճախորդների հետ։

      Մեր ժպտերես և պրոֆեսիոնալ վաճառքի անձնակազմը պատրաստ է արագ արձագանքել Ձեր բոլոր հարցերին։

      պահանջել ZOOM զանգ

        Մեր թիմը

        Հասցե՝

        Լենինգրադյան 31/3

        Էլ․ փոստ՝

        Վաճառքների տնօրեն

        Տիգրան Մայիլյան

        +374 33 272700

        Վաճառքների խորհրդատու

        Սոնա Ղազարյան

        +374 33 002727

        Տեղակայման վայրը

        © “Տիգրան Մեծ” բնակելի համալիր • Բոլոր իրավունքները պաշտպանված են
        Կայքը պատրաստվել է “ApriCode” թիմի կողմից

        Works with AZEXO page builder