Ժամանակակից ճարտարապետության լավագույն երանգներով համեմված Տիգրան Մեծ համալիրն ունի երեք մասնաշենք՝ 18, 16 և 14 փոփոխական հարկայնությամբ։ Մասնաշենքերի դիրքն ու տեղն ընտրելիս մենք առավելագույնս հաշվի ենք առել հարամավետ ապրուստի համար հիմնարար նշանակության բոլոր գործոնները՝
Կառուցապատման և շինարարական աշխատանքների հիմքում մենք դրել ենք «Կառուցում ենք մեզ համար» կարգախոսը, ինչն ինքնին պարտադրում է բարձրագույն աստիճանի պատասխանատվություն և հաշվետվողականություն մեր յուրաքանչյուր քայլում։ Այդ է պատճառը, որ համալիրի կառուցման համար մենք օգտագործում ենք բացառապես և իրապես թանկարժեք շինանյութեր, ինչը շենքին տալիս է 9-9,5 բալ սեյսմակայունություն։
Համալիրի արտաքին տեսքն ունի ոգևորող ինքնատիպ գեղեցկություն, որտեղ խաչվում և միաժամանակ փոխլրացնում են մոդեռնի և դասականի ճարտարապետական էլեմենտները։ Իր լակոնիկ վեհաշուք ոճով, սպիտակ տրավերտինի ու սև տուֆի դասական համադրությամբ ճակատի երեսվածքով և բաց ապակեպատ պատշգամբներով շենքը հրաշալի կերպով համալրում է մայրաքաղաքի արդի ճարտարապետության բացառիկ նմուշների շարքը: Քարերի և գույների ընտրությունը կառույցին տալիս են թեթև և լուսավոր տեսք, իսկ ճարտարապետական, կոնստրուկտորային և նախագծային լուծումները այն դարձնում են անկրկնելի և ճանաչելի։ Ձեր երազանքի շենքը դեռ այսքան մոտ չի եղել։
- Բնակարաններում արևի առկայություն
- Բազմապիսի տեսարանների ապահովում
- Միջմասնաշենքային ուղիղ տեսանելիության սահմանափակում

