Համալիրը կառուցվում է Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցի խաղաղ հատվածում, խճուղուն հարակից «Դալմայի» այգիներ կոչվող պատմամշակութային տարածքում: Գտնվելով Երևան քաղաքի հիմնական հանգստավայրերին, աշխատանքային և ուսումնական հաստատություններին շատ մոտ՝ համալիրի դիրքը միաժամանակ ապահովում է առավելագույն հանգստություն, ապահովություն և երբեմն այդքան ցանկալի լռություն։

Ձեր բնակարանների պատուհաններից և պատշգամբներից  բացվում են անկրկնելի տեսարաններ դեպի Մասիս սարը, Երևանյան լիճը և նորակառույց Երևան Պարկը հարավում, մեր քաղաքի ամենագեղեցիկ և կանաչապատ մարգարիտներից՝ Մարզահամերգային համալիրը և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը արևելքում, լուսապայծառ Կիևյան փողոցն իր ամբողջ երկայնքով հյուսիս-արևելքում, ինչպես նաև Արա լեռը՝ հյուսիսում: Նման տեսարանների բազմազանությունը Ձեզ և Ձեր սիրելիների համար կապահովի բարձր տրամադրություն և նորանոր լիցքեր յուրաքանչյուր նոր օրվա համար:

Դարձեք  նոր ձևավորվող պատմության մի մասնիկը

Մոնթե Մելքոնյան փողոցին հարող «Դալմայի» այգիներում այսօր կառուցվում են բազմաթիվ շենքեր և թաղամասեր, ինչպես նաև մեր քաղաքի նորագույն ընտանեկան զվարճանքի կենտրոններից մեկը՝ Երևան Պարկը։  Մոտ ապագայում Ձեզ հետ միասին մենք կտեսնենք ժամանակակից ենթակառուցվածքներով, սննդի և զվարճանքի կետերով, կանաչապատ և խնամված այգիներով մի նոր թաղամաս։ Իսկ կառուցապատմանը համընթաց այստեղ ակտիվ կանաչապատում է իրականացվում, և շուտով բնակելի թաղամասին հարող տարածքներում կձևավորվի ժամանակակից Երևանի, թերևս, լավագույն զբոսավայրերից մեկը: Դարձեք այս գեղեցիկ պատմության մի մասնիկը՝ ձեռք բերելով բնակարան այս տարածաշրջանի ամենախոստումնալից համալիրում։

Կապվենք Ձեզ Հետ

    պահանջել ZOOM զանգ

      Մեծ Ձեռքբերումների Ժամանակն է

      Բացահայտիր մեզ հետ

      Տիգրան Մեծ Համալիրը

      Կապ մեզ հետ

      Մենք վաճառում ենք բնակարաններն առանց միջնորդի, քանի որ շատ ենք արժեվորում ուղիղ և թափանցիկ հաղորդակցությունը հաճախորդների հետ։

      Մեր ժպտերես և պրոֆեսիոնալ վաճառքի անձնակազմը պատրաստ է արագ արձագանքել Ձեր բոլոր հարցերին։

      պահանջել ZOOM զանգ

        Մեր թիմը

        Հասցե ՝

        Լենինգրադյան 31/3

        Էլ․ Փոստ ՝
        [email protected]
        Հեռախոսահամար ՝
        +374 33 272700
        +374 33 002727

        Տեղակայման վայրը

        © «Տիգրան Մեծ» բնակելի համալիր • Բոլոր իրավունքները պաշտպանված են
        Կայքը պատրաստվել է «ApriCode» թիմի կողմից (Woon 1.0.0)

        Works with AZEXO page builder