Բարձրանալով Ձեր հարկ՝ տեսնում եք պերճաշուք ընդարձակ միջանցք, որն ուղեկցում է Ձեզ մինչև բնակարանամուտք։ Միջանցքի հատակը և աստիճանավանդակը սալիկապատված է հատուկ ընտրված գրանիտի քարով։ Ոչ, սա Ձեր պատկերացրած պրես-գրանիտը չէ, այլ իրական բնական քարը, որը պետք է ծառայի մեր բնակիչներին երկար տարիներ։

Բնակարանների մուտքի դուռը երկաթյա է՝ կահավորված բարձրորակ կաղնու փայտով։ Այն ունենալու է կարմրափայտ ծառի գույն՝ հարկի արտաքին տեսքը հարուստ և ներդաշնակ դարձնելու համար։ Մենք տեղադրում ենք այնպիսի դռներ, որ նույնիսկ ամենաքմահաճ և բծախնդիր բնակչի մոտ կորչելու է այն փոխելու ցանկությունը։

Բնակարաններում տեղադրվում են միջսենյակային բնական պեռլիտ հանքաքարից և այլ խառնուրդներից  պատրաստված երկշերտ պատեր, որոնք ապահովում են ժամանակակից խիստ նորմերին համապատասխանող ջերմա և ձայնա մեկուսացում։ Մենք բազմիցս նշել ենք համալիրի մարդակենտրոն լինելու հավակնության մասին, ուստի Ձեր բնակարանների ներքին անդորրն ու հարմարավետությունը մեր առաջնային խնդիրներից մեկն է։

Այդ իսկ պատճառով նաև մենք կահավորում ենք Ձեր բնակարանները աշխարհահռչակ SCHUCO ընկերութան կողմից արտադրված բարձրակարգ ալյումինե պատուհաններով։ SCHUCO բռենդին ծանոթ մարդիկ լավ գիտեն ընկերութան կողմից տրվող արտադրանքի որակի և հարատևության մասին։ Այս պատուհանները համապատասխանում են աշխարհում գործող ամենաբարձր ստանդարտներին։ Դրանք էկոլոգիապես կայուն են և թեթև, ունեն ուլտրամանուշակային ճառագայթներից հատուկ պաշտպանություն, ջերմակլանում,  ջերմա և ձայնամեկուսացում։ Այս պատուհաններով կահավորած բնակարաններն ապահովում են զգալի ֆինանսական խնայողություններ մեր բնակիչներին՝ ջեռուցման ծախսերի հետ կապված։ Ի դեպ, բոլոր 408 բնակարանները, որոնցից երեքը յուրաքանչյուր մասնաշենքի վերջին հարկերում տեղակայված պենտհաուս բնակարաններն են, ունեն շրջապատկերային պատուհաններ։

Դուք կարող եք դիմել նաև մեր գրասենյակի աշխատակիցներին հետևյալ ծառայություններից օգտվելու համար՝

  • Ինտերիերի դիզայն մեր գործընկեր ZAART ARCHITECTS -իկողմից։
  • Բնակարանների ներքին հարդարման ծառայություն
  • Բնակարանների կահավորման ծառայություն
Կապվենք Ձեզ Հետ

    պահանջել ZOOM զանգ

      Մեծ Ձեռքբերումների Ժամանակն է

      Բացահայտիր մեզ հետ

      Տիգրան Մեծ Համալիրը

      Կապ մեզ հետ

      Մենք վաճառում ենք բնակարաններն առանց միջնորդի, քանի որ շատ ենք արժեվորում ուղիղ և թափանցիկ հաղորդակցությունը հաճախորդների հետ։

      Մեր ժպտերես և պրոֆեսիոնալ վաճառքի անձնակազմը պատրաստ է արագ արձագանքել Ձեր բոլոր հարցերին։

      պահանջել ZOOM զանգ

        Մեր թիմը

        Հասցե ՝

        Լենինգրադյան 31/3

        Էլ․ Փոստ ՝
        [email protected]
        Հեռախոսահամար ՝
        +374 33 272700
        +374 33 002727

        Տեղակայման վայրը

        © «Տիգրան Մեծ» բնակելի համալիր • Բոլոր իրավունքները պաշտպանված են
        Կայքը պատրաստվել է «ApriCode» թիմի կողմից (Woon 1.0.0)

        Works with AZEXO page builder