Ժամանակակից ճարտարապետության լավագույն երանգներով համեմված Տիգրան Մեծ համալիրն ունի երեք մասնաշենք՝ 18, 16 և 14 փոփոխական հարկայնությամբ։ Մասնաշենքերի դիրքն ու տեղն ընտրելիս մենք առավելագույնս հաշվի ենք առել հարամավետ ապրուստի համար հիմնարար նշանակության բոլոր գործոնները՝
  • Բնակարաններում արևի առկայություն
  • Բազմապիսի տեսարանների ապահովում
  • Միջմասնաշենքային ուղիղ տեսանելիության սահմանափակում
Այնպես, որ Ձեր տան պատշգամբն ու պատուհանները չեն ունենալու անմիջական տեսանելիություն դեպի հարևանների բնակարաններ։ Մենք հարգանքով և պատասխանատվությամբ ենք մոտենում անձնական տարածություն ունենալու Ձեր ցանկությանը։ Կառուցապատման և շինարարական աշխատանքների հիմքում մենք դրել ենք «Կառուցում ենք մեզ համար» կարգախոսը, ինչն ինքնին պարտադրում է բարձրագույն աստիճանի պատասխանատվություն և հաշվետվողականություն մեր յուրաքանչյուր քայլում։ Այդ է պատճառը, որ համալիրի կառուցման համար մենք օգտագործում ենք բացառապես և իրապես թանկարժեք շինանյութեր, ինչը շենքին տալիս է 9-9,5 բալ սեյսմակայունություն։Համալիրի արտաքին տեսքն ունի ոգևորող ինքնատիպ գեղեցկություն, որտեղ խաչվում և միաժամանակ փոխլրացնում են մոդեռնի և դասականի ճարտարապետական էլեմենտները։ Իր լակոնիկ վեհաշուք ոճով, սպիտակ տրավերտինի ու սև տուֆի դասական համադրությամբ ճակատի երեսվածքով և բաց ապակեպատ պատշգամբներով շենքը հրաշալի կերպով համալրում է մայրաքաղաքի արդի ճարտարապետության բացառիկ նմուշների շարքը: Քարերի և գույների ընտրությունը կառույցին տալիս են թեթև և լուսավոր տեսք, իսկ ճարտարապետական, կոնստրուկտորային և նախագծային լուծումները այն դարձնում են անկրկնելի և ճանաչելի։ Ձեր երազանքի շենքը դեռ այսքան մոտ չի եղել։
Կապվենք Ձեզ Հետ

    պահանջել ZOOM զանգ

      Մեծ Ձեռքբերումների Ժամանակն է

      Բացահայտիր մեզ հետ

      Տիգրան Մեծ Համալիրը

      Կապ մեզ հետ

      Մենք վաճառում ենք բնակարաններն առանց միջնորդի, քանի որ շատ ենք արժեվորում ուղիղ և թափանցիկ հաղորդակցությունը հաճախորդների հետ։

      Մեր ժպտերես և պրոֆեսիոնալ վաճառքի անձնակազմը պատրաստ է արագ արձագանքել Ձեր բոլոր հարցերին։

      պահանջել ZOOM զանգ

        Մեր թիմը

        Հասցե ՝ Խանջյան 20
        Էլ․ Փոստ ՝
        [email protected]
        Հեռախոսահամար ՝
        +374 33 272700
        +374 33 002727

        Տեղակայման վայրը

        © «Տիգրան Մեծ» բնակելի համալիր • Բոլոր իրավունքները պաշտպանված են
        Կայքը պատրաստվել է «ApriCode» թիմի կողմից (Woon 1.0.0)

        Works with AZEXO page builder