Համալիրը կառուցվում է Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցի խաղաղ հատվածում, խճուղուն հարակից «Դալմայի» այգիներ կոչվող պատմամշակութային տարածքում: Գտնվելով Երևան քաղաքի հիմնական հանգստավայրերին, աշխատանքային և ուսումնական հաստատություններին շատ մոտ՝ համալիրի դիրքը միաժամանակ ապահովում է առավելագույն հանգստություն, ապահովություն և երբեմն այդքան ցանկալի լռություն։
Ձեր բնակարանների պատուհաններից և պատշգամբներից բացվում են անկրկնելի տեսարաններ դեպի Մասիս սարը, Երևանյան լիճը և նորակառույց Երևան Պարկը հարավում, մեր քաղաքի ամենագեղեցիկ և կանաչապատ մարգարիտներից՝ Մարզահամերգային համալիրը և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը արևելքում, լուսապայծառ Կիևյան փողոցն իր ամբողջ երկայնքով հյուսիս-արևելքում, ինչպես նաև Արա լեռը՝ հյուսիսում: Նման տեսարանների բազմազանությունը Ձեզ և Ձեր սիրելիների համար կապահովի բարձր տրամադրություն և նորանոր լիցքեր յուրաքանչյուր նոր օրվա համար:
Դարձեք նոր ձևավորվող պատմության մի մասնիկը
Մոնթե Մելքոնյան փողոցին հարող «Դալմայի» այգիներում այսօր կառուցվում են բազմաթիվ շենքեր և թաղամասեր, ինչպես նաև մեր քաղաքի նորագույն ընտանեկան զվարճանքի կենտրոններից մեկը՝ Երևան Պարկը։ Մոտ ապագայում Ձեզ հետ միասին մենք կտեսնենք ժամանակակից ենթակառուցվածքներով, սննդի և զվարճանքի կետերով, կանաչապատ և խնամված այգիներով մի նոր թաղամաս։ Իսկ կառուցապատմանը համընթաց այստեղ ակտիվ կանաչապատում է իրականացվում, և շուտով բնակելի թաղամասին հարող տարածքներում կձևավորվի ժամանակակից Երևանի, թերևս, լավագույն զբոսավայրերից մեկը: Դարձեք այս գեղեցիկ պատմության մի մասնիկը՝ ձեռք բերելով բնակարան այս տարածաշրջանի ամենախոստումնալից համալիրում։