Մենք լավ ենք գիտակցում, որ անկախ տարիքից հայ մարդու համար բակը միշտ ունեցել է հատուկ նշանակություն։ Որքան պատմություններ և հիշողություններ ունի մեզնից յուրաքանչյուրը մեր բակի հետ կապված։ Ահա այս արժեհամակարգը և հայեցակարգը ներդնելով՝ մենք ստացել ենք բակի լավագույն տարբերակը Ձեր և Ձեր սիրելիների համար։

Առավելագույնս աջակցելով առողջ ապրելակերպի գաղափարին՝ մենք ապահովում ենք բազմապիսի սպորտային և ժամանցային հարմարություններ ցանկացած տարիքի բնակիչների համար։ 2800 քմ զբաղեցնող մեր ընդարձակ բակում Դուք կգտնեք հետևյալ հարմարությունները՝

  • Բացոթյա լողավազան՝ իր սահախողովակով
  • Խաղահրապարակ
  • Ֆուտբոլի դաշտ
  • Բասկետբոլի դաշտ
  • Հեծանիվների կայանման վայր
  • Ճեմուղիներ և վազքուղիներ
  • Լանդշաֆտային դիզայնով այգիներ
  • Շատրվաններ
  • Պետքարաններ
  • Շլացուցիչ տեսարաններ

Մեր շենքի մարգարիտը և նվերը բոլոր բնակիչներին դա լողավազանն է։ Այո, Դուք կօգտվեք բարձրագույն չափանիշներին համապատասխանող բացօթյա լողավազանից, որը համալրված է բարձունքից սահելու խողովակով՝ Ձեր և Ձեր բալիկների ամառային պատմություններն անմոռանալի դարձնելու համար։

Չմոռանանք նաև նշել, որ համալիրի բակը պարսպված է ժամանակակից դիզայն ունեցող ցանկապատով, իսկ բակ մուտք գործելը հնարավոր է միայն պահակակետն անցնելու ճանապարհով։ Եվ որ ամենակարևորն է՝ մենք ամբողջովին բացառել ենք մեքենաների մուտքը դեպի բակ, որպեսզի Ձեր և Ձեր սիրելիների անդորրն ու անվտանգությունն ապահավված լինի 24 ժամ շարունակ։

Կապվենք Ձեզ Հետ

    պահանջել ZOOM զանգ

      Մեծ Ձեռքբերումների Ժամանակն է

      Բացահայտիր մեզ հետ

      Տիգրան Մեծ Համալիրը

      Կապ մեզ հետ

      Մենք վաճառում ենք բնակարաններն առանց միջնորդի, քանի որ շատ ենք արժեվորում ուղիղ և թափանցիկ հաղորդակցությունը հաճախորդների հետ։

      Մեր ժպտերես և պրոֆեսիոնալ վաճառքի անձնակազմը պատրաստ է արագ արձագանքել Ձեր բոլոր հարցերին։

      պահանջել ZOOM զանգ

        Մեր թիմը

        Հասցե ՝

        Լենինգրադյան 31/3

        Էլ․ Փոստ ՝
        [email protected]
        Հեռախոսահամար ՝
        +374 33 272700
        +374 33 002727

        Տեղակայման վայրը

        © «Տիգրան Մեծ» բնակելի համալիր • Բոլոր իրավունքները պաշտպանված են
        Կայքը պատրաստվել է «ApriCode» թիմի կողմից (Woon 1.0.0)

        Works with AZEXO page builder