Շենքում առկա է ստորգետնյա եռահարկ կայանատեղի՝ նախատեսված 340 մեքենայի համար։ Բայց դա ամենևին Ձեր պատկերացրած բետոնային մութ և փոշոտ կայանատեղին չէ։ Մենք կառուցում ենք նորագույն շինարարական և անվտանգության նորմերին համապատասխանող կայանատեղի, որտեղ Ձեր տրանսպորտային միջոցները կկայանեն ապահով և անվտանգ։ Կայանատեղին ունի 24- ժամյա լուսավորություն, տեսանկարահանման և մոնիտորինգային համակարգեր, պահակակետ, վերելակներին արագ հասանելիություն, ինչպես նաև հակահրդեհային և հրդեհաշիջման համակարգեր։ Կարևոր է իմանալ, որ հատակային ծածկույթը պատրաստված է հատուկ քարից, որը ոչ միայն տալիս է գրավիչ տեսք, այլ նաև ապահովում է անվտանգ երթևեկություն։ Ձեր մեքենան ընթացային խնդիրներ չի ունենա տարվա որևէ եղանակի՝ թե կայանատեղի մուտք գործելիս, թե ելքի ժամանակ։