Բարձրանալով Ձեր հարկ՝ տեսնում եք պերճաշուք ընդարձակ միջանցք, որն ուղեկցում է Ձեզ մինչև բնակարանամուտք։ Միջանցքի հատակը և աստիճանավանդակը սալիկապատված է հատուկ ընտրված գրանիտի քարով։ Ոչ, սա Ձեր պատկերացրած պրես-գրանիտը չէ, այլ իրական բնական քարը, որը պետք է ծառայի մեր բնակիչներին երկար տարիներ։
![](https://tigranmetsresidence.am/wp-content/uploads/2021/04/rr7-2-1-819x1024.jpg)
![](https://tigranmetsresidence.am/wp-content/uploads/2021/04/rr9-1-1-819x1024.jpg)
Բնակարանների մուտքի դուռը երկաթյա է՝ կահավորված բարձրորակ կաղնու փայտով։ Այն ունենալու է կարմրափայտ ծառի գույն՝ հարկի արտաքին տեսքը հարուստ և ներդաշնակ դարձնելու համար։ Մենք տեղադրում ենք այնպիսի դռներ, որ նույնիսկ ամենաքմահաճ և բծախնդիր բնակչի մոտ կորչելու է այն փոխելու ցանկությունը։
![](https://tigranmetsresidence.am/wp-content/uploads/2021/04/rr10-4-1-819x1024.jpg)
![](https://tigranmetsresidence.am/wp-content/uploads/2021/04/rr6-7-1-819x1024.jpg)
Բնակարաններում տեղադրվում են միջսենյակային բնական պեռլիտ հանքաքարից և այլ խառնուրդներից պատրաստված երկշերտ պատեր, որոնք ապահովում են ժամանակակից խիստ նորմերին համապատասխանող ջերմա և ձայնա մեկուսացում։ Մենք բազմիցս նշել ենք համալիրի մարդակենտրոն լինելու հավակնության մասին, ուստի Ձեր բնակարանների ներքին անդորրն ու հարմարավետությունը մեր առաջնային խնդիրներից մեկն է։
![](https://tigranmetsresidence.am/wp-content/uploads/2021/04/img166-300x300.jpg)
![](https://tigranmetsresidence.am/wp-content/uploads/2021/04/schuco-living-pelne-okno-debesto-e1619221789388-239x300.png)
Այդ իսկ պատճառով նաև մենք կահավորում ենք Ձեր բնակարանները բարձրակարգ ալյումինե պատուհաններով։ Այս պատուհանները համապատասխանում են աշխարհում գործող ամենաբարձր ստանդարտներին։ Դրանք էկոլոգիապես կայուն են և թեթև, ունեն ուլտրամանուշակային ճառագայթներից հատուկ պաշտպանություն, ջերմակլանում, ջերմա և ձայնամեկուսացում։ Այս պատուհաններով կահավորած բնակարաններն ապահովում են զգալի ֆինանսական խնայողություններ մեր բնակիչներին՝ ջեռուցման ծախսերի հետ կապված։ Ի դեպ, բոլոր 408 բնակարանները, որոնցից երեքը յուրաքանչյուր մասնաշենքի վերջին հարկերում տեղակայված պենտհաուս բնակարաններն են, ունեն շրջապատկերային պատուհաններ։
Դուք կարող եք դիմել նաև մեր գրասենյակի աշխատակիցներին հետևյալ ծառայություններից օգտվելու համար՝
- Ինտերիերի դիզայն մեր գործընկեր ZAART ARCHITECTS -իկողմից։
- Բնակարանների ներքին հարդարման ծառայություն
- Բնակարանների կահավորման ծառայություն
![](https://tigranmetsresidence.am/wp-content/uploads/2021/04/Ресурс-6-1.png)